Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը Մարությանն առանձնացրել է տրանսպորտի և աղբահանության բնագավառներում փորձի փոխանակումը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։

Հայկ Մարությանը նշել է, որ թեև Երևանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում:

«Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը: Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաև Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև մասնավոր սեկտորի և այլ ձևաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության և ներդրումների ներգրավման նպատակով Երևան քաղաքն ընդգրկելու հարցում», – նշել է քաղաքապետը:

Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի և աղբահանության բնագավառներում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը:

Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը:

Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները ևս կսկսեն ավելի հաճախ գործարար և զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջև մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է: