Փոփոխություն՝ Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել Բելառուսի դեմ ընկերական հանդիպումից առաջ։
«Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային թիմին։ Նրա փոխարեն հրավիրվել է «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
27-ամյա Սադոյանն անցյալ տարի հրավիրվել է Հայաստանի հավաքական, սակայն դեռ չի նշել նորամուտը։
Հիշեցնենք, որ 6 ֆուտբոլիստ առաջին է անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։