Արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ-ից պահանջում է 14 մլն դրամ վնասի փոխհատուցում

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի արդարացման դատավճիռն ամիսներ առաջ մտել է օրինական ուժի մեջ, դիմել է Ֆինանսների նախարարություն և պահանջում է արդարացի փոխհատուցում։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Ներկայացված հայցադիմումով դատավորը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ իրեն բռնագանձել 8 մլն ՀՀ դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում և 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած և նրան վերագրվող 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմած դատավորն է։ Այս որոշումները կայացնելուց կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և լիազորությունները կասեցվել են։

Դատավորի հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Վերջինս այն վարույթ է ընդունել։

Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ մեկ այլ գործով քրեական հետապնդում է սկսվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:

Քոչարյանի և մյուսների գործով որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել էր։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը: Բողոքի հիման վրա, արդեն այն ժամանակահատվածում, երբ Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել Քոչարյանին և նրա վերաբերյալ գործն ուղարկել Սահմանադրական դատարան, այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել էր․ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։

Երբ Գրիգորյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանն առանց գործի դատաքննություն նշանակելու, որոշում է կայացրել Գրիգորյանի և վերջինիս օժանդակելու մեջ մեղադրվող նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:

Բալայանը դատական ակտում դիրքորոշում է հայտնել, որ դատավորի անձեռնմխելիությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս հաղթահարված չի եղել: Այս դատական ակտի ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել արդարացման դատական ակտը, որի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքում բեկանել է արդարացման դատական ակտն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործի նոր քննության ժամանակ արդեն գործում էր Հակակոռուպցիոն դատարանը, և դատավորի վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան։ Այս քննության արդյունքում ևս դատավորն արդարացվել է։

Արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այն։ Այս ակտի դեմ 2025-ի մայիսին վճռաբեկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն Վճռաբեկ դատարանի 2025-ի սեպտեմբերի 2-ի որոշմամբ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Այսինքն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատական ակտը մտել է ուժի մեջ։

Արդարացված մեղադրյալն օրենքով ունի ռեաբիլիտացիայի իրավունք, և հենց այդ իրավունքից օգտվելով է դատավորն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել դատարան ու պահանջել վնասի փոխհատուցում։

 

Արաքս Մամուլյան