Սուպերհամակարգիչը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ավարտից հետո ներկայացրել է մրցաշարի ֆավորիտներին։
Չեմպիոնության գլխավոր հավակնորդ է համարվում Լոնդոնի «Արսենալը», որի հաղթանակի հավանականությունը 29,73 տոկոս է։
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է (18,33 տոկոս), եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (15,66 տոկոս)։
Մրցաշարի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն չորրորդն է (11,78 տոկոս), իսկ Մադրիդի «Ռեալը» 5-րդն է (9,85)։ Ֆավորիտների ցանկը եզրափակում են անգլիական «Լիվերպուլը» (7,12), Մադրիդի «Աթլետիկոն» (4,41) ու պորտուգալական «Սպորտինգը» (3,03)։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը․
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Բավարիա»
(Գերմանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» (Անգլիա)