Չինաստանը Լարիջանիի և Իրանի մյուս առաջնորդների սպանությունն «անընդունելի» է անվանել
Քաղաքականություն
19.03.2026 | 16:21
Չինաստանը դատապարտել է Իրանի ազգային անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը Իսրայելի օդային հարվածի հետևանքով՝ այն անվանելով «անընդունելի»։
Լարիջանին սպանված ամենաբարձր մակարդակի իրանցի պաշտոնատար անձն է՝ այն բանից հետո, երբ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվեցին փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ալիքի ժամանակ։
«Մենք միշտ դեմ ենք եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը։ Իրանի պետական առաջնորդների սպանության և քաղաքացիական թիրախների վրա հարձակման գործողություններն ավելի անընդունելի են։ Չինաստանը կոչ է անում շահագրգիռ կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել տարածաշրջանային իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը»,- Լարիջանիի մահվան մասին հարցին ի պատասխան՝ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածի հետևանքով:
Իսրայելի բանակը չորեքշաբթի հայտարարել էր, որ գիշերը տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է նաև Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի