Նորեկներ՝ Հայաստանի հավաքականում․ Եղիշե Մելիքյանը հրապարակել է կազմը

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը Բելառուսի դեմ ընկերական հանդիպման համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը, «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, «Փյունիկի» խաղացող Կառլեն Հովհաննիսյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպաններ Նարեկ Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը ու 2021 թվականից «Արարատ-Արմենիայում» խաղացող 29-ամյա կոլումբացի պաշտպան Խուլիո Բուենոն։

Դարպասապահներ՝

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – «Արարատ-Արմենիա»

Գոռ Մատինյան – «Ուրարտու»

Պաշտպաններ՝

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ՝

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Հարձակվողներ՝

Վահան Բիչախչյան – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան

Ֆին Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականը պետք է մրցեր նաև ԱՄԷ-ի հավաքականի հետ, սակայն ընկերական հանդիպումը չեղարկվել էր Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակի պատճառով։