Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել

Լուրեր

14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
Բոլորը

Գլխուղեղի աջակողմյա կաթվածով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն երկու տարի կալանքի տակ պահվող 42-ամյա Սուրեն Մուրադյանն օրեր առաջ երկրորդ կաթվածն է ստացել․ այս անգամ գրեթե ամբողջովին թուլացել է նրա մարմնի ձախակողմյան հատվածը։ Factor TV-ն այս մասին ահազանգն այսօր ստացել է քրեակատարողական հիմնարկից․

«Գրեթե ամեն հարցում նրա խցակիցներն են օգնում, անգամ գրկած են զուգարան տանում, կերակրում, ձեռքերը լրիվ դողում են, չի կարողանում նորմալ խոսել։ Երեկ տարել են «Վաղարշապատ» ԲԿ, սակայն ընդամենը մի քանի րոպե ինչ-որ ստուգումներ են կատարել ու կրկին հետ բերել հիմնարկ։ Սուրենի վիճակը շատ վատ է, սայլակի վրա է»,- Factor TV-ին փոխանցեց ՔԿՀ-ի իր աղբյուրը։

Այսօր կալանավորի գործով հերթական դատական նիստը պետք է կայանար, սակայն հետաձգվել է։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի աշխատակազմից Factor TV-ին հայտնեցին, որ կալանավորին դատարան չներկայացնելու հիմքով նիստը չի կայացել։ Հարցին՝ ինչո՞ւ չի ներկայացվել, աշխատակազմից նշեցին՝ չգիտեն։ Մեր աղբյուրը հետևյալ կերպ մեկնաբանեց իրավիճակը․ «Այսպես թե այնպես չէին ներկայացնելու, ոչ ոք Սուրենին գրկած չէր տանելու, սայլակ դներ, հետո էլի հետ դնեին, բերեին»։

Սուրեն Մուրադյանի  խնդրին վերջին մեկ տարում Factor TV-ն պարբերաբար անդրադարձել է։ Մենք դեռևս մայիսին էինք այցելել կալանավորին․ նա պատմել էր, որ հաճախ է ուշաթափվում, անընդհատ ցնցումների մեջ ընկնում, միշտ գլխացավեր ունի, առողջական վիճակը բավական ծանր է, սակայն պատշաճ բուժում չի ստանում, միայն ցավազրկողներ են տալիս։ 

Պաշտպանական կողմը դեռևս նախորդ տարվա հուլիսին դիմել էր դատարան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու խնդրանքով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը և նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի՝ արդյոք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել էր որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի 14-ին՝ Factor TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից և հարցերից հետո։ Հանձնաժողովը որոշել էր, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է և կարող է շարունակել մնալ անազատության մեջ։ Հենց այս որոշումից հետո կալանավորը հացադուլի էր դիմել, սակայն մի քանի օր անց դադարեցրել, քանի որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Փաստացի, այս որոշումից 5 ամիս անց կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել։

Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է նաև դատական նիստերի ժամանակ, ինչի հետևանքով ստիպված են լինում Շտապ օգնություն հրավիրել դատարան։ Չնայած առողջական այս վիճակին ականատես լինելուն՝ հունվարի 26-ին դատավոր Արման Բաբախանյանը որոշում է կայացրել մինչև մայիսի 9-ը երկարաձգել Սուրեն Մուրադյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։

Ռոզա Վարդանյան