Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Իլյա 2-րդ պատրիարքի մահվան կապակցությամբ

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Վրաստանում սգո օր է հայտարարվել կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի մահվան կապակցությամբ: Կառավարության որոշման համաձայն՝ երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերի վրա կիջեցվեն պետական ​​դրոշները։

Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարություն էր տարածել՝ ցավակցություն հայտնելով պատրիարքի մահվան կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վրաց ժողովրդին այս մեծ կորստի կապակցությամբ, որի նմանը չեմ հիշում իմ կյանքում: Վրաստանը վաղվանից տարբեր կլինի: Առանց մեր սիրելի Պատրիարքի մեզ բոլորիս համար չափազանց դժվար կլինի»,- ասել է նա։

Իլյա 2-րդը մահացել է Թբիլիսիում՝ 93 տարեկանում։ Նա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը, Մցխեթայի և Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի, Սուխումի և Աբխազիայի միտրոպոլիտն էր։

Իլյա II-ը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից, նա աշխարհի ամենաերկար ծառայող առաջնորդներից մեկը և օծման ամսաթվով ամենատարեց եպիսկոպոսներից մեկն էր։

Պատրիարքի վիճակը վատթարացել էր երեքշաբթի երեկոյան։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ստամոքսային արյունահոսության պատճառով։

Սուրբ Սինոդը որոշում է կայացնում նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ. այն ընտրում է երեք թեկնածուի, որից հետո Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովն ընտրում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին: Ժողովը գումարվում է պատրիարքական աթոռի տեղապահի կողմից՝ աթոռը թափուր մնալուց 40 օր հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամիս անց: Ընտրված է համարվում այն ​​թեկնածուն, որը ստանում է ժողովին մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի