«Իմ քայլը» Շիրակի մարզում ունի 15  ռեյտինգային թեկնածու․ նախկին ու գործող մարզպետներ, լրագրողներ, բժիշկ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Արդեն հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու  դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին։ Մասնակցելու է 11 քաղաքական ուժ, որից երկուսը՝ կուսակցությունների դաշինք։

«Իմ քայլը» դաշինքը արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ներկայացրել է 183 հոգանոց  համամասնական ցուցակ։ Շիրակի մարզում «Իմ քայլը» կունենա 15 վարկանիշային թեկնածու ՝այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը։

Ինչպես և սպասվում էր, ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու։ Շիրակի նախկին մարզպետը մեծ հարգանք է վայելում մարզում և «Իմ քայլի» համար շատ ձայներ կապահովի։ Ֆելիքս Ցոլակյանը, կարելի է ասել, ամենափորձառու գործիչն  է «Իմ քայլի» մյուս ռեյտինգային թեկնածուների հետ համեմատած և հենց ինքն էլ թիմին առաջ է տանելու։ Նշենք, նախորդ խորհրդարանական ընտրություններում Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում էր ՀՀԿ-ի ցուցակով։

Վարկանիշային ընտրակարգով է մասնակցելու նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նշենք, որ վերջինս  մեծ հեղինակություն չունի հասարակության շրջանում և դժվար է ասել, կկարողանա՞ արդյոք շատ ձայներ ստանալ։

Մարզպետի  տեղակալներ Արա Մելիքջանյանն ու ՍոՖիա Հովսեփյանը ևս ռեյտինգայինով են մասնակցելու։ Սոֆիա Հովսեփյանը եղել է հայտնի «Դեմ եմ» շարժման և «Ոչ թալանին» նախաձեռնության հիմնադիր անդամ, զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։

Էմմա Պալյանը, որը մարզպետի օգնականն է, ևս կա թեկնածուների  ցուցակում։ Նա լրագրող է, աշխատել է  «Գալա» հեռուստաընկերությունում և araratnews.am կայքում։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում Էմմա Պալյանը մասնակցում էր, ընդգրկված էր «Ելք» դաշինքի ցուցակում։

Մարզպետի խորհրդականներից էլ Նազելի Բաղդասարյանն է մասնակցելու վարկանիշային ընտրակարգով։ Նա «Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն ու վարողն է, «Ռադիո հայ» Գյումրիի ղեկավարը։ ԱԺ-ի նախորդ ընտրություններում Նազելի Բաղդասարյանը զբաղվում է ՀՅԴ թեկանծուների PR-ով։

«Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի մյուս ռեյտինգային թեկնածուներն են.  ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն, «Բեռլին» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Հովհաննես Հարությունյանը, «Անի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Առուշանյանը, Տիգրան Պետրոսյանը, որն  աշխատում է «Հայկական կարիտաս» ԲՀԿ-ում շահերի պաշտպանության ոլորտում և  «Արեգակ» փուռ-սրճարանի բիզնես մենեջերԷլզա Գինեցյանը։

Վարկանիշային ցուցակում ներառված են նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Արմեն Վարդապետյանը, Սարգիս Պետրոսյանն ու Դավիթ Սեխլեյանը։