ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
Քաղաքականություն
17.03.2026 | 23:25Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ մահացել է «Բասիջ» ռազմականացված կազմավորումների հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել պետական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ Սուլեյմանին զոհվել է Իսրայելի իրականացրած հարվածի ժամանակ։
Միևնույն ժամանակ հաղորդագրությունում չի նշվում Ալի Լարիջանիի ճակատագրի մասին։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նույնպես սպանվել է նույն հարվածի հետևանքով։