Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց․ նա չի կարող շփվել Արագածոտնի թեմի հոգևորականների հետ

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Որպես այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի հետ համատեղ դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։

Վարչական հսկողության ժամանակահատվածում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայությունում։

Միաժամանակ, դատարանը սահմանեց մի շարք սահմանափակումներ․ մեղադրյալին արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում։ Նրան նաև արգելվել է հաղորդակցվել տվյալ վարույթով անցնողների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։

Բացի այդ, եպիսկոպոսին արգելվել է այցելել թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ։

Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է։ Եպիսկոպոսը կալանավորվել էր 2025-ի հոկտեմբերին Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:

Վկաներից մեկի ցուցմունքի համաձայն՝ 2021 թվականի ընտրություններից առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը քահանաներին ասել է՝ խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի՛ ընտրեք։

Նշենք, որ ՔԿ-ն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիմա վրա, որի հիմքում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն էր, որտեղ նա պնդել էր, որ մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ թե իր կամքով, այլ վերադասի։

Հավելենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքը չի ընդունում։

Արփի Հակոբյան