«Խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Փաշինյանին մի՛· ընտրեք»․ ինչում է մեղադրվում կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
Բոլորը

Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է։ Եպիսկոպոսը մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:  Եպիսկոպոսը մեղադրանքը չի ընդունում։

«Աբսուրդ է համարում, այս ամենը որակում է եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավի շարունակություն և անիմաստ է համարել վարույթն իրականացնող մարմնին որևէ բան ասել, ցուցմունք չի տվել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Վկաներից մեկի ցուցմունքի համաձայն՝ 2021 թվականի ընտրություններից առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը քահանաներին ասել է՝ խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի՛ ընտրեք։ Պաշտպան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ սա հանցագործություն չէ։

«Պատկերացնենք՝ դա իրականություն է, և՞, իրենք ասում են սա հարկադրանք է, ասում ենք ինչո՞վ է հարկադրանք։ Վկան կարծել է, որ եթե չանի, իր համար կարող են անբարենպաստ հետևանքներ առաջանալ»,-մանրամասնում է Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում պետք է հստակ գրված լինի, թե ինչպես է հարկադրել, քանի որ այն պետք է կոնկրետ ձևերով դրսևորվի, որպեսզի հանցագործություն համարվի, սակայն մեղադրանքում այդ մասին որևէ խոսք չկա և չկա որևէ ապացույց, որ իսկապես հարկադրանք է եղել։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ անբարենպաստ հետևանքների առաջացումն ընդամենը վկայի ընկալման արդյունքն է։ Եթե դա էլ չլիներ, միևնույն է՝ սա հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ 2021-ին գործող օրենսգրքով սահմանված չի եղել ՝ պնդում է Երեմ Սարգսյանը։

Երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ՝ երեկ երեկոյան հայտնեց Քննչական կոմիտեն։ Նախաքննական մարմինը նաև երկու լուսանկար հրապարակեց։ Երեմ Սարգսյանն այս ամենն ընդամենը PR  է համարում․ պնդում է՝ հայտնաբերված գումարները որևէ կապ չունեն եպիսկոպոսին առաջադրված մեղադրանքի հետ։

Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց՝ ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունի և այն ինչ կատարվում է՝ բացառապես իրավական գործընթաց է։

«Ես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և որոնց մասին հայտարարվում է, որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից։ Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ և չեմ կարծում՝ կան պաշտոյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը։

Հակառակ Փաշինյանի այս պնդումների՝ Երեմ Սարգսյանը հայտարարում է՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ մեղադրանքը ևս ապօրինի է և այդ մասով ևս որևէ ապացույց չկա։ 

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է․ արդյոք այս դեպքում նրա խորհուրդը չէր կարող ընկալվել որպես պարտադրանք․ Երեմ Սարգսյանը բացատրում է՝ անկախ այդ հանգամքանից՝ պետք է նշվեն հարկադրելու եղանակները, որոնք չկան։

Ինչո՞ւ է 2021 թվականին տեղի ունեցած իրադարձություններին իրավական գնահատական հիմա տրվում․ Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է հանցագործության մասին հաղորդման բացակայությամբ։ Նշենք, որ ՔԿ-ն վարույթը նախաձեռնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիմա վրա։  Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է, որ «երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում»։

ՀԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիմքում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է, որտեղ նա պնդել էր, որ մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ թե իր կամքով, այլ վերադասի։

«Հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին: Եթե չգնայի, խնդիրներ կլինեին, պետք է բացատրեի` ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական հայացքներ ունեմ, եթե չեմ գնում: Այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր,- ասել էր Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Այս նույն հարցազրույցում հոգևոր հովիվը պնդել էր՝ ինքը միակը չէ, կան բողոքող քահանաներ, որոնք վախենում են խոսել։ Երեկ երբ Արագածոտնի թեմի առաջնորդին և մեկ տասնյակից ավելի հոգևորակնների էին բերման ենթարկել, նույն ժամանակահատվածում Հովհաննավանքում պսակադրություն էր․ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Տեր Արամ քահանա Ասատրյանը միայնակ կատարում պսակադրության կարգը։ Այսօր Հովհաննավանքի բակում դպիրներից մեկին հանդիպեցինք, նրան հարցրինք, թե ինչու չէր մասնակցում արարողությանը։ Նա հարցազրույց տալուց հրաժարվեց, բայց կադրից դուրս ասաց, որ միակ պատճառն այն էր, որ տեղեկություն չուներ հոգևոր հոր մասին և նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Դպիրի վստահեցմամբ՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ որևէ խնդիր չունի։

Այսօր ՔԿ-ն հայտնեց, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է: Երեկ նա Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ չի հարցաքննվել, ստացվում է՝ հոգևոր հովիվը հարցաքննվել է խուզարկություններից հետո։ Հոգևոր հովիվն այսօր Հովհաննավանքում չէր, մեզ հետ զրույցում միայն փոխանցեց՝ Երևանում է, բայց հարցազրույց տալ չի ցանկանում։

Բերման ենթարկված Արագածոտնի թեմի առաջնորդից, 12 քահանաներից, նույն թեմի հաշվապահից, գանձապահից և գործավարից կալանավորված են թեմի առաջնորդն ու գործավարը, իսկ հաշվապահի խափանման միջոցի քննությունը դեռ ընթացքի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան