Իսրայելը պաշտոնապես հայտարարել է՝ Իրանի «փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին սպանվել է

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացից հետո՝ երկրի բանակը նույնպես հաստատել է, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իրանում գիշերը տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ։ Նշվում է, որ Լարիջանին մայրաքաղաք Թեհրանում Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախ է դարձել։

Զինվորականները պնդում են, որ Լարիջանին «ծառայել է որպես իրանական ահաբեկչական ռեժիմի փաստացի առաջնորդ»՝ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

«Տարիներ շարունակ Լարիջանին համարվում էր իրանական ահաբեկչական ռեժիմի ղեկավարության ամենաբարձրաստիճան և փորձառու դեմքերից մեկը և մոտ էր ռեժիմի առաջնորդ Ալի Խամենեիին»,- ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկային հարվածների ժամանակ Խամենեիի սպանությունից հետո «Լարիջանին ամրապնդել է իր դիրքերը որպես իրանական ահաբեկչական ռեժիմի փաստացի առաջնորդ և ղեկավարել Իսրայելի պետության և տարածաշրջանի երկրների դեմ պայքարը»։

«Իր դերի շրջանակում Լարիջանին ղեկավարել է իրանական ահաբեկչական ռեժիմի քաղաքական-անվտանգային համակարգումը և ներգրավված էր դրա միջազգային գործունեության ղեկավարման մեջ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Զինվորականները նաև նշում են, որ այս տարվա սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ալիքի ժամանակ «Լարիջանին ղեկավարել է հարկադիր կատարման և բռնի ճնշման գործողությունները, նույնիսկ անձամբ վերահսկել իրանցի ցուցարարների դեմ իրականացված կոտորածը»։

Իրանը մինչ այժմ Լարիջանիի մահվան մասին որևէ հաստատում չի հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի