Ներդրումային միջավայրի զարգացումներն ու հեռանկարները. Ամերիաբանկը` ՀՀ լավագույն ներդրումային բանկ․ հարցազրույց Շուշանիկ Հովսեփյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
24.03.2026 | 20:00
Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24.03.2026 | 19:22
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար
24.03.2026 | 19:13
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ միջկառավարական բանակցությունների համակարգող
24.03.2026 | 19:00
Փաշինյանը խոսում է Ալիևի և Էրդողանի հետ, Պուտինի հետ ինչո՞ւ չխոսի․ աշխարհը վտանգավոր է, բալանս է պետք պահել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:49
Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը շուրջ 187 միլիոն դրամ է հափշտակել․ երկու անձի մեղադրանք է առաջադրել, գործը դատարանում է
24.03.2026 | 18:38
Լիտվայում Բելառուսի հետ սահմանի մոտ ուկրաինական ԱԹՍ է ընկել
24.03.2026 | 18:29
Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները
24.03.2026 | 18:20
Զարմանում եմ՝ ո՞նց կարող է մարդ իր դեմ ցուցմունք տալ, այն էլ ԱԺ ամբիոնից․ Լիլիթ Մինասյանը՝ Արծվիկ Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:18
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հայտարարագրման վերահսկողության և ընտրական թափանցիկության հարցեր
24.03.2026 | 18:12
Կրեմլն արձագանքել է Կասպից ծովով Իրան ռուսական զենք տեղափոխող նավերին հարվածների մասին տեղեկություններին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը, ըստ Global Finance ամսագրի, կրկին ճանաչվել է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում: Ի՞նչ չափորոշիչներով են տրվում այս մրցանակները, վերջին շրջանում ի՞նչ խոշոր ծրագրեր է բանկն իրականացրել կապիտալի շուկայում։

Եվ վերջապես ի՞նչ է տալիս FTSE 100 ինդեքսում ընդգրկվելն Ամերիաբանկին, կապիտալի շուկային, ներդրողներին և Հայաստանի տնտեսությանը. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ:

-Տիկին Հովսեփյան, ի՞նչ չափորոշիչներ են սահմանված լավագույն ներդրումային բանկի համար, և ինչպե՞ս է ընտրվել Ամերիաբանկը։

Շնորհակալ եմ։ Մենք արդեն 11-րդ անգամ ենք դառնում լավագույն ներդրումային բանկը, ընդ որում՝ 11-րդ տարին անընդմեջ։ Այսինքն 11 տարի շարունակ այդ տիտղոսին արժանանում ենք։

Չափորոշիչները և՛ որակական են, և՛ քանակական։ Հանձնաժողովն իհարկե առաջին հերթին նայում է տվյալ ներդրումային բանկին ծավալային առումով, այսինքն զուտ շուկայի տեղաբաշխումների որ բաժինն է տվյալ ընկերությանը պատկանում։ Բնականաբար, այստեղ մենք մեր վիճակագրական արդյունքներով մրցակիցներ չենք ունեցել։ Առաջին հերթին դա է դիտարկվել որպես առավելություն։

Եվ մյուս գործոնները, որ դիտարկվում են, մի շարք որակական գործոններ են, ինչպիսիք են, օրինակ՝ ինչ նորարարական պրոյեկտներ են արվել, այսինքն նախագծեր, որոնք առաջին անգամ են արվում։

-Խոսքը կոնկրետ կապիտալի շուկայի մասին է։

-Այո, կապիտալի շուկայի գործարքների մասին է։ Եթե մենք նայենք պատմականորեն այդ 11 տարիներին, գրեթե ամեն տարի մենք ունեցել ենք առնվազն մեկ գործարք, որ իր տեսակով առաջինն է եղել շուկայում։

Եթե նայենք վերջին 10 տարիներին, ընդհանուր մոտ 1,5 միլիարդ դոլարի պարտատոմս ենք թողարկել շուկայում։ Սա շատ մեծ թիվ է մեր շուկայի համար։ Կումուլյատիվ եմ իհարկե ասում, վերջին 10 տարվա կտրվածքով ինչքան արժեթուղթ է մեր շնորհիվ հայտնվել հայկական շուկայում։

Եվ եթե նայենք վերջին երկու տարին, դրանք ոչ միայն շուկայի, այլև Ամերիաբանկի պատմության մեջ ամենաակտիվ երկու տարիներն են եղել։ Վերջին երկու տարին մենք 600 միլիոն դոլարից ավել ծավալով պարտատոմսեր ենք օգնել, որ թողարկվի շուկայում։ Եվ շուկայի մասնաբաժնի առումով գրեթե 50 տոկոսն է սա։

-Ձեզ շնորհավորելու մյուս առիթը Լոնդոնի ֆոնդային բորսայում LFG միջազգային խմբի կազմում ներառվելն է։ FTSE 100 ցանկում լինելն ի՞նչ է տալիս Ամերիաբանկին, հայկական բիզնեսին ու բիզնես միջավայրին։

Շնորհակալ եմ։ Սա շատ մեծ ձեռքբերում է և՛ մեզ համար, և՛ հայկական ընդհանուր տնտեսության համար։ Եթե FTSE 100-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերություններն են․ խոշորագույն՝ իրենք կապիտալիզացիայով կամ շուկայական արժեքով։

Արդյունքում այն հիմնադրամները, որոնք իրենց քաղաքականությամբ հետևում են հենց այդ ինդեքսին, իրենք պարտադիր գնում են բոլոր բաժնետոմսերը, որ ներառված են այդ ինդեքսի մեջ։

Ստացվում է, որ առաջին անգամ շատ խոշոր ֆոնդեր, որոնք նախկինում երբևէ որևէ առնչություն չեն ունեցել հայկական տնտեսության հետ, հայկական որևէ ընկերության հետ, այսօր իրենց պորտֆելներում պիտի ձեռք բերեն և ունենան այդ բաժնետոմսերից, որտեղ, ըստ էության, մեր ռեգիոնն է ներկայացված՝ հայկական և վրացական շուկան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։