Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի կազմը և հայտնել Նեյմարի բացակայության պատճառը

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է թիմի կազմը Ֆրանսիայի (մարտի 26) և Խորվաթիայի (մարտի 31) դեմ ընկերական հանդիպումների համար, հաղորդում է ESPN-ը։

Ցուցակից բացակայում է բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը։ Իտալացի մասնագետը բացատրել է, թե ինչու 34-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվել հավաքական։

«Նեյմարը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը, եթե պատրաստ լինի 100 տոկոսով։ Նա չի ընդգրկվել հայտացուցակում, քանի որ լավագույն մարզավիճակում չէ։ Նեյմարը պետք է շարունակի աշխատել ու ցուցադրել իր որակները և լինի լավ մարզավիճակում»,- ասել է Կառլո Անչելոտին։

Բրազիլիայի հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ․ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»), Բենտո («Ալ Նասր»), Էդերսոն («Ֆեներբահչե»)։

Պաշտպաններ․ Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս»), Դանիլո («Ֆլամենգո»), Դուգլաս Սանթոս («Զենիթ»), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Ռոժեր Իբանիես («Ալ Ահլի»), Լեո Պերեյրա («Ֆլամենգո»), Մարկինյոս (ՊՍԺ), Ուեսլի Ֆրանսա («Ռոմա»)։

Կիսապաշտպաններ․ Անդրեյ Սանթոս («Չելսի»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիլո («Բոտաֆոգո»), Ֆաբինյո («Ալ Իթիհադ»), Գաբրիել Սառա («Գալաթասարայ»)։

Հարձակվողներ․ Էնդրիկ («Լիոն»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Ռայան («Բորնմութ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»), Ժոաո Պեդրո («Չելսի»)։