Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 18-րդ տուրի հանդիպումները։

Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին» ու բարձրացել երկրորդ տեղ։ Տուրը հաղթական է ստացվել նաև առաջատար «Արարատ-Արմենիայի», գործող չեմպիոն «Նոայի», «Ուրարտուի» և «Գանձասարի» համար։

«Ուրարտուի» բրազիլացի հարձակվող Բրունո Միշելը դուբլի հեղինակ է դարձել ԲԿՄԱ-ի դեմ խաղում ու 15 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրել է 37-ի, «Փյունիկն» ունի 35, իսկ «Ուրարտուն»՝ 33 միավոր։ «Ալաշկերտը» հավաքել է 32 միավոր, իսկ «Նոան» 29 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Փյունիկ» – «Ալաշկերտ»` 1:0

Մոմո Յանսանե, 20

«Արարատ–Արմենիա» – «Վան»՝ 3։0

Զիդան Բանջաքի, 15, Ալիունե Նդուր 26 (11մ), Արթուր Սերոբյան, 56

«Ուրարտու» – ԲԿՄԱ՝ 4։1

Բռունո Միշել, 10, 51, Նիկոլաս Կալուկյան, 80, Ալեքսանդր Լյովե, 90+1 – Դավիթ Հարությունյան, 90

«Շիրակ» – «Նոա»՝ 0։2

Վալենտին Կոստակե, 34, Ներմին Զոլոտիչ, 51

«Արարատ» – «Գանձասար»՝ 0։2

Բերտրան Մանի, 49, Լուկա Անդրիոլի Ռոդրիգես, 56