Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Այս շաբաթ ՔՊ-ականների՝ դեպի Սյունիք ճանապարհի առաջին կանգառը Վայոց ձորի Արփի բնակավայրի շուկան էր, թեև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշել էր, որ շուկան Աղավնաձորինն է։ Նա 10 հազար դրամ կանխիկ վճարում արեց, թթու լավաշ, թարմ լավաշ, փշատ և ընկույզ գնեց։ Մի տոպրակի մեջ էլ միայն լավաշը տեղավորեց, մյուս գնումները ձեռքում պահեց։

Ու թեև շուկան աշխատում է ՀԴՄ կտրոնով, Փաշինյանն այն չպահանջեց։ 

Այս դրվագը մեր ուշադրությանը դժվար թե արժանանար, եթե Փաշինյանն ինքը բազմիցս չհորդորեր քաղաքացիներին՝ ցանկացած գնումից հետո ՀԴՄ պահանջել։  

ԱԺ-ում Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ վարչապետն ասում էր, թե միշտ ՀԴՄ է վերցնում, բայց շաբաթ օրն Արփի բնակավայրում այլ բան ենք տեսնում։  

Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում՝ կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ 

Հայաստանում միկրոբիզնեսը հարկային արտոնություն ունի․ մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը պետական հարկերից ազատված են։ Բայց հարկերից ազատումը ՀԴՄ տպելու պարտավորությունից չի ազատում․ վաճառքի դեպքում այն պարտադիր է։

Նույն շուկայում աշխատող մեկ այլ վաճառող Փաշինյանին իր վաճառքի կետ է տանում և շնորհակալություն հայտնում հենց այդ օրենսդրական փոփոխության համար։

Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները, որոնք բազմիցս անզիջում դիրքերից են խոսել ՀԴՄ չպահանջելու մասին, նախընտրական շրջանում, կարծես, հակված չեն հիշել այդ մասին։ 

ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար հարկ վճարողը տուգանվում է 200,000 դրամ։ Ըստ ՊԵԿ-ի փետրվարի 16-ի հրապարակման՝ 454 հարկ վճարողի մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում և տուգանքի չափը կազմել է շուրջ 171,1 մլն դրամ։ 

«Շատ երկար ժամանակ ինձ համար էլ դիսկոմֆորտ է եղել և մտածել էլ եմ, որ լավ, ՀԴՄ ուզե՞մ, չուզե՞մ»,- անցած տարի հոկտեմբերին ԱԺ-ում ասում էր Փաշինյանը։ 

Արփի բնակավայրում Փաշինյանը, կարծես, ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էր՝ ոչ միայն ՀԴՄ պահանջելու, այլև տոպրակ վերցնելու հարցում։ 

2022-ից առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կամ տրամադրումը․ Փաշինյանը թեև փորձում էր խուսափել գնումը տոպրակով վերցնելուց, բայց չի բարձրաձայնում, որ այս դեպքում էլ առերևույթ խախտում կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան