Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը

Լուրեր

13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
Բոլորը

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Մարզիչը հանդես է եկել հրաժեշտի խոսքով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ թիմակիցներ և ֆուտբոլասերներ,

Մեր համատեղ ճանապարհը Հայաստանի կանանց ազգային հավաքականում մոտեցավ ավարտին։ Այս ժամանակահատվածը լի էր մարտահրավերներով, հաղթանակներով և անփոխարինելի փորձով։ Սա հեշտ որոշում չէր, սակայն կարծում եմ՝ եկել է պահը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ կամքի, համառության և ներդրած էներգիայի համար։ Դուք ապացուցեցիք, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին և բոլոր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և արդյունավետ գործակցության համար։ Շնորհակալ եմ նաև մեր երկրպագուներին, ովքեր անդադար աջակցել են մեզ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։

Իմ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ վստահության, տրամադրած հնարավորության և աջակցության համար։ Մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Վստահ եմ, որ նրանք դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց խաղով»,- նշել է Ադամյանը։

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։

«Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացման մեծ ներուժ և խոստումնալից հեռանկար ունի։

Նրա նպատակասլաց և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը կայացավ, և ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա հաջողությունների համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ կանանց ազգային հավաքականը նոր հաջողություններ է ունենալու նաև Արտակ Ադամյանի ստեղծած հիմքի շնորհիվ։ Վստահ եմ, որ նրա ներդրած ջանքերը դրական ազդեցություն կունենան Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման գործում։ Մաղթում եմ Արտակ Ադամյանին նոր հաջողություններ մարզչական կարիերայում»,- հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տարել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին Եվրո-2025-ի որակավորման փուլում Հայաստանի թիմը 3։2 հաշվով հաղթել է Բուլղարիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը ԱԱ-2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում, որի մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվել է Ղազախստանին: Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Բելառուսի հավաքականի դեմ:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։