Պեսկովը՝ Մոջթաբա Խամենեիին Մոսկվայում հոսպիտալացնելու լուրերի մասին

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Ռուսաստանը չի մեկնաբանում քուվեյթյան «Ալ-Ջարիդա» պարբերականում հրապարակված տեղեկությունը, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման է ուղարկվել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք որևէ կերպ չենք մեկնաբանում նման հաղորդագրությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը, որին վկայակոչում է Վեդոմոստին։

Մարտի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Խամենեին առողջ է և վերահսկում է Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակը։ Այդպիսով, նա հերքել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի պնդումները, որ առաջնորդը վիրավորվել և «խեղվել» է Իսրայելի և Ամերիկայի հարվածների հետևանքով։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաստատել էր, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։

«Ալ-Ջարիդա»-ն հայտնում է, որ Մոջթաբա Խամենեին, որը ծանր վիրավորվել էր փետրվարի 28-ին Իսրայելի կողմից իրականացված հարվածների ժամանակ, բուժման է տեղափոխվել Մոսկվա։ Պնդվում է, որ տարհանման համար անհրաժեշտ է եղել գաղտնի գործողություն։

Աղբյուրի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, օգնություն է առաջարկել, որն Իրանի իշխանություններն ընդունել են։ Ռազմական ինքնաթիռով Խամենեին Մոսկվա է տեղափոխվել, որտեղ «հաջող» վիրահատության է ենթարկվել և այժմ բուժում է ստանում Պուտինի նստավայրերից մեկի տարածքում գտնվող հատուկ կլինիկայում։ Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ Իրանում լուրջ կասկածներ կան Մոջթաբային վերագրվող առաջին հայտարարության իսկության վերաբերյալ: Նրա խոսքով՝ տեքստը կարող էր հեղինակել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, քանի որ դրա բովանդակությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է նրա նախորդ հրապարակային հայտարարություններից մի քանիսի հետ:

Մոջթաբա Խամենեին Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել այն բանից հետո, երբ նրա հայրը՝ այաթոլլահ Ալի Խամենեին, սպանվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից փետրվարի 28-ին իրականացված ավիահարվածների հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի