Մենք գնում ենք իշխանության. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մենք գնում ենք առավելագույնի, հայցում ենք ժողովրդի աջակցությունը: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, պետք է լուծարվի: Բայց եկեք հիմա տեղաբաշխում, դերաբաշխում չկատարենք: Չի կարելի անտեսել ժողովրդին»,- հավելեց նա:

Պատգամավորը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն ընտրապայքարի է գնում՝ իր ծրագրերը ներկայացնելու. «Մենք ընտրապայքարի մեջ չենք մտնում՝ որևէ մեկին սևացնելու, հասարակությանը սևերի-սպիտակների, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելու նպատակով: Անցանք այդ պահերը: Լավ կլինի, որ ցանկացած քաղաքական ուժ ներկայանա իր ծրագրերով»:

Ինչ վերաբերում է հին Ընտրական օրենսգրքին և ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, ապա Գևորգ Պետրոսյանը հույս ունի, որ այն չի վերածվի հեղինակությունների մրցավազքի: «Հաշվի առնելով, որ այսօր գործող իշխանությունը նաև վայելում է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրապայքարը չի վերածվի հեղինակությունների, զոռբայության մրցավազքի, այլ իսկապես մարդը հնարավորություն կունենա իր վերաբերմունքը կոնկրետացնել կոնկրետ անձի նկատմամբ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: