Սյունիքի նախկին մարզպետը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին` ֆեյսբուքյան գրառման համար․ նա 1 մլն դրամ է պահանջում

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավորի ֆեյսբուքյան այս գրառումը՝ Հակոբյանի գույքերի և դրամական միջոցների մասին Դատախազության հրապարակումից հետո․

««Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդդիմադիր: 2020 թվականի պատերազմից հետո օգտվելով երկրում ստեղծված վիճակից՝ փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը: Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ. Հակոբյանից բռնագանձելու՝ 12 անշարժ և շարժական գույք, 20 միլիոն 778 հազար դոլար, ակտիվներ: Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ հանուն գողացածը պահելու միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, որոնք, մեծ գումարներ ծախսելով, փորձելու են վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»,- գրել էր Խաչատրյանը:

Հենց այս գրառումն է նախկին մարզպետը զրպարտություն դիտարկել, ինչի համար դատարանից խնդրում է պարտավորեցնել Արմեն Խաչատրյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը (․․․) :Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»։

Հայցի բավարարումից հետո, ըստ Հակոբյանի ներկայացրած պահանջի, ՔՊ-ական պատգամավորը պետք է ֆեյսբուքյան իր էջում «Հերքում Վահե Ալբերտի Հակոբյանի վերաբերյալ» վերնագրով տեքստ հրապարակի՝ առնվազն 1 տարի ժամկետով պահպանելով և դրա մեջ բացի հերքման տեքստից որևէ այլ տեքստ չավելացնելով։

Բացի հերքման տեքստից, Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է նաև 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի ենթադրյալ ապօրինի ծագման ունեցվածքի սահմանները սկսվում են Երևանի «Վահագնի» թաղամասից,  հասնում մինչև Իսպանիայի Թագավորություն։  Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հակոբյանին ու փոխկապակցված անձանց առնչվող գործը։

Ռոզա Վարդանյան