Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

Սլովակիան վերջին պահին հանել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգման գործընթացի վրա դրված արգելափակումը։ Սահմանափակող միջոցներն անմիջապես երկարաձգվել են ևս վեց ամսով, շաբաթ օրը՝ մարտի 14-ին, հայտնել է Եվրամիությունը։ Ինչպես AFP գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Բրատիսլավայի կառավարությունը հրաժարվել է իր նախնական պահանջից՝ պատժամիջոցների ցուցակից հանել երկու օլիգարխների։ Այդ ցուցակում ընդգրկված է շուրջ 2500 ռուս օլիգարխ և կազմակերպություն։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, պետք է յուրաքանչյուր կես տարին մեկ միաձայն երկարաձգվեն Եվրամիության բոլոր 27 անդամ պետությունների կողմից։ Սլովակիան արգելափակել էր այդ գործընթացը՝ պահանջելով օլիգարխների ցուցակից հանել Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին։

Եթե Բրատիսլավան չնահանջեր, պատժամիջոցների գործողության ժամկետը կավարտվեր արդեն մարտի 15-ին։ Այժմ դրանք ուժի մեջ կմնան մինչև սեպտեմբերի 15-ը։ Պատժամիջոցների տակ են գտնվում մոտ 2500 անձ և կազմակերպություն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ նրանց ակտիվները ԵՄ-ում սառեցված են, իսկ մուտքը Եվրամիություն՝ արգելված։

Սլովակիայի և Հունգարիայի պրոռուսական կառավարությունները նախկինում էլ բազմիցս սպառնացել են չերկարաձգել պատժամիջոցները և պահանջել են որոշ անձանց կամ կազմակերպությունների հանել պատժամիջոցների ցուցակից։ Սակայն ամեն անգամ՝ ինչպես և հիմա, համաձայնություն է ձեռք բերվել, թեև երբեմն վերջին պահին։

Միևնույն ժամանակ Հունգարիան շարունակում է արգելափակել Ուկրաինային տրամադրվելիք ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկը՝ կապված «Դրուժբա» նավթամուղով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման հետ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ հունվարին նավթամուղը վնասվել է ռուսական հարվածի հետևանքով և դուրս եկել շարքից։

Հունգարիան և Սլովակիան մեղադրում են Կիևին վերանորոգումը ձգձգելու և ենթադրյալ վնասը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ նավթամուղի աշխատանքը դադարեցնելու համար։ Այս վեճի պատճառով Բուդապեշտը նաև արգելափակում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։