Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Hype FC լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։ Այդ մասին հայտարարել է Hype-ի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը, հաղորդում է Red Corner MMA-ը։

Ծառուկյանը և Դենիսն ապրիլի 8-ին բրազիլական Սան Պաուլուում կայանալիք մրցաշարում կմրցեն գրեփլինգի կանոններով։ Հաղթող կլինի միայն այն դեպքում, եթե մարտիկներից մեկը հանձնվի։

Hype FC լիգայի նախորդ երկու մենամարտերում 29-ամյա Արման Ծառուկյանը հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաևին և ոչ-ոքի գրանցել UFC-ի մարտիկ Շառա Բուլետի հետ։

32-ամյա Դիլոն Դենիսը խառը մենամարտերի աշխարհում հայտնի է որպես UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընկեր։

Արման Ծառուկյանը և Դիլոն Դենիսը մասնակցելու են նաև մարտի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կայանալիք RAF 07 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։ Հայաստանի ներկայացուցիչը ռևանշ մենամարտ է անցկացնելու ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի հետ, իսկ Դենիսը մրցելու է ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։