«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

Այսօր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակն է։ Այդ առթիվ Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ գրողի «Չարենց-Նամե» ինքնակենսագրական պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն է, գիրքը հրատարակվել է թանգարանի նախաձեռնությամբ, իսկ թարգմանիչը Ժորժ Աբրահամյանն է․ «Երբ թարգմանում էի «Չարենց-նամեն», թվում էր, թե կողքիս նստած Չարենցն ինձ ժպտում է և ուրախ է, որ վերջապես գնաց Իրան»,-ասաց նա։

«Չարենց-նամեի» հայերեն տարբերակն առանձին գրքույկով հրատարակվել էր դեռևս 2020-ին։ Այս տարի, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հրատարակությունը համալրվել է պարսկերեն թարգմանությամբ:

«Մենք այս մեծ, ազատատենչ մարդուն համարում ենք մեր երկու ժողովուրդների մշակութային արժեքը։ Նախատեսում ենք այլ հայ դասականների ստեղծագործություններ ևս թարգմանել պարսկերեն»,-նշեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Չարենցը ծնվել է Կարսում, սակայն իր հայրենիքը համարում էր Իրանի Մակու քաղաքը։

Բանաստեղծը սիրում էր պարսկական մշակույթը, պարսիկ բանաստեղծներին՝ Ֆիրդուսիից մինչև Օմար Խայամ։ Իսկ Կապույտ մզկիթը Չարենցի սիրելի վայրերից էր, և դրա քանդումը, ի դեպ, ժամանակին կանխվել է հենց նրա միջամտությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան