Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղում, բայց հնարավոր է՝ նա ողջ  չէ. The Telegraph

Լուրեր

13.03.2026 | 20:22
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ ուժեղ հարված կհասցնի Իրանին
13.03.2026 | 20:10
Ատելը փողով է․ ձեր քոմենթի համար կարող են մինչև 2 մլն դրամ պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. 34 մահվան դեպք՝ 1 տարում. ինչո՞ւ Զինված ուժերում խնդիրները չեն լուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 19:54
Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի գերագույն առաջնորդը «վիրավոր է, հավանաբար՝ այլանդակված»
13.03.2026 | 19:45
ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են
13.03.2026 | 19:35
Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է ձերբակալվել
13.03.2026 | 19:31
Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանում հայերենի դասընթացներ են կազմակերպվում
13.03.2026 | 19:18
Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
13.03.2026 | 19:06
Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
13.03.2026 | 19:00
Երևանում արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցների համակարգ կարող է ներդրվել երթևեկությունը կարգավորելու նպատակով․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 18:48
Ովքեր ունեն ՀՀ-ում ընտրելու իրավունք. ԿԸՀ-ի պարզաբանումը
13.03.2026 | 18:36
Իրանի իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին՝ չմասնակցել բողոքի ցույցերի
13.03.2026 | 18:29
Արբելոան Կուրտուային համարում է «Ռեալի» պատմության լավագույն դարպասապահը
13.03.2026 | 18:25
ՔՊ-ական պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածու // Իրանից 3-րդ հրթիռն է անցել Թուրքիայի տարածք․ ԼՈՒՐԵՐ
13.03.2026 | 18:13
Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվելուց չորս օր և նրա ընտանիքի անդամներին սպանած պատերազմի մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց Մոջթաբա Խամենեին իր առաջին հայտարարությունն է հրապարակել։ Դա ելույթ չէր, ոչ էլ՝  տեսաուղերձ։ Գրավոր ուղերձ էր, որն ընթերցել է պետական ​​հեռուստատեսության հաղորդավարը։

Ուղերձում ԱՄՆ-ին զգուշացվում էր՝ անմիջապես փակել Պարսից ծոցի իր ռազմաբազաները, հակառակ դեպքում՝ ընդունող երկրները կբախվեն հետագա հարձակումների: Հորմուզի նեղուցը պետք է մնա փակ: Եվ վրեժխնդրություն կլինի ամերիկա-իսրայելական ռումբերի հետևանքով զոհված յուրաքանչյուր իրանցու համար, այդ թվում՝ հատուկ հատուցում Մինաբի աղջիկների դպրոցում զոհված երեխաների համար, հավանաբար՝ ամերիկյան Tomahawk հրթիռի պատճառով: Սակայն սա ոչ մի ակնարկ չի տալիս Իրանի ռազմական գործողությունները ղեկավարող և երկրի գրեթե 100 միլիոն բնակչության վրա բացարձակ իշխանություն ունեցող մարդու վիճակի մասին։ Այս մասին ասվում է The Telegraph-ի անդրադարձում։

Իրանից պաշտոնյայի խոսքով՝ պատերազմը վարող ռազմական հրամանատարները որևէ հրաման չեն ստացել իրենց նոր գերագույն առաջնորդից։

«Ոչ ոք ոչինչ չգիտի Մոջթաբայի մասին՝ ո՞ղջ է, թե՞ մահացած, կամ որքան լուրջ է վիրավորվել։ Նրանք պարզապես մեզ ասում են, որ նա վիրավոր է։ Նա չի վերահսկում պատերազմը, քանի որ այստեղ չէ։ Հրամանատարների մեծ մասը, ավելի ճիշտ՝ բոլոր հրամանատարները, ոչինչ չգիտեն նրա մասին»,- ասել է պաշտոնյան։

Մոջթաբան վիրավորվել է ԱՄՆ-ի այն ավիահարվածներից, որոնց հետևանքով փետրվարի 28-ին սպանվել է նրա հայրը՝ Ալի Խամենեին, կնոջ, նորածին որդու, քրոջ և փեսայի հետ միասին։ Անընդհատ լուրեր են շրջանառվում, որ նա սպանվել է կամ կոմայի մեջ է հարձակման հետևանքով։

Ըստ հրապարակման՝ նույնիսկ ԱՄՆ Դոնալդ Թրամփը, որը հայտարարել է, որ իր համար «պատիվ» է Իրանի ղեկավարությանը սպանելը, վստահ չէ նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի հարցում։

«Կարծում եմ՝ նա հավանաբար [ողջ է]։ Կարծում եմ՝ նա վնասվածք ունի, բայց կարծում եմ՝ նա հավանաբար ինչ-որ կերպ կենդանի է, գիտեք»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Իրանցի նախկին դիվանագետ Հոսեյն Ալիզադեն հարց է բարձրացնում. «Եթե նրա վնասվածքներն այնքան ծանր են, որ նույնիսկ չի կարողանում ձայնագրել իր ձայնը, ինչո՞ւ են նրան ընտրել»։

Կենտրոնացված առաջնորդի շուրջ կառուցված Իսլամական Հանրապետությունը ստիպված է վերակառուցվել առանց իր կենտրոնի։ Հրամանատարական շղթան գոյություն ունի, բայց նրա վերին էշելոնը ներկայում բացակայում է։ Նշվում է, որ այս տասը օրերի ընթացքում կառավարման մեջ քաոսը տեսանելի և վտանգավոր էր։

Կանոնավոր զորքերն ու ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարն առանձին սպառնալիքներ են հնչեցրել։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից իրանական հարվածների համար՝ նախքան ԻՀՊԿ-ի կողմից նրանց սպառնալը և հրթիռներ արձակելը Բահրեյնի վրա։ Յուրաքանչյուր հաստատություն խոսում է այնպես, կարծես ներկայացնում է Իրանի դիրքորոշումը, նշում է The Telegraph-ը։

Մոջթաբայի իշխանության ճանապարհը սկսվել է ոչ թե հոգևոր ճեմարանում կամ կառավարական հաստատությունում, ինչպես իր հոր ուղին, այլ Իրան-Իրաք պատերազմի խրամատներում։ Հակամարտության վերջին տարիներին նա ծառայել է Հաբիբ իբն Մազահիր ջոկատում՝ այն մարդկանց կողքին, ովքեր հետագայում պետք է ղեկավարեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Ղասեմ Սոլեյմանի, Հուսեյն Համեդանի և Հուսեյն Թաեբ։ Նրա քաղաքական գործունեության առաջին հրապարակային ապացույցը եղավ 2005 թվականին, երբ նախագահի թեկնածու Մեհդի Քարուբին բաց նամակ գրեց Ալի Խամենեիին՝ նրա որդուն մեղադրելով Մահմուդ Ահմադինեժադի օգտին ընտրությունները կեղծելու մեջ։ Ալի Խամենեին երբեք չի հերքել որդու ներգրավվածությունը։ Քարուբիի բողոքն անտեսվել է։

Չորս տարի անց «թաքնված ձեռքը» տեսանելի դարձավ միլիոնավոր մարդկանց համար։ 2009 թվականի մեկ այլ վիճարկվող նախագահական ընտրություններից հետո Թեհրանում ցուցարարները վանկարկում էին. «Մոջթաբա, մեռի՛ր, նախքան ղեկավարություն տեսնելը»։

Մի փախստական ​​ավելի ուշ The Telegraph-ին ասել է, որ այդ բողոքի ցույցերի ժամանակ, երբ Ալի Խամենեին վախենում էր կորցնել վերահսկողությունը, հենց որդին է հանգստացրել նրան և հրամայել ցուցարարների դեմ բռնություն կիրառել։

Հոր սերնդի հավատարիմներին փոխարինելով իրեն անձամբ հավատարիմ երիտասարդ գործիչներով՝ Մոջթաբան հիմնում է զուգահեռ հավատարմության կառուցվածք, որը տարածվում է ամբողջ երկրում՝ այնպիսին, որը կապահովեր մեխանիզմ՝ օրինականացնելու նրա ղեկավարությունը, երբ ժամանակը գար։ Այդ բուրգի գագաթնակետը միշտ եղել է ԻՀՊԿ-ն։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունն անմիջապես սկսել է նրան անվանել «Այաթոլլահ Մոջթաբա Խամենեի»՝ մի քայլ, որը նման էր նրա հոր՝ 1989 թվականին մեկ գիշերվա ընթացքում պաշտոնի բարձրացմանը։

Քննադատության առարկա է դարձել նաև Փորձագետների ժողովի կողմից քվեարկության անցկացման գործընթացը։ Նախորդ շաբաթվա ռմբակոծության ժամանակ խոցվել էր Ասամբլեայի շենքը։ Նրա անդամները ցրվել էին։

Ալիզադեն բարձրացնում է այն հարցը, որը լայնորեն շրջանառվում էր Իրանի վերլուծաբանների շրջանում. «Նրանք քվեարկել են WhatsApp-ո՞վ։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել»։

Մոջթաբայի ընտրության արագությունն ու միաձայնությունը, ինչպես նաև ԻՀՊԿ-ի հավատարմությունը նրան, վերլուծաբանների կարծիքով, ինքնին ազդանշան էին. փորձ՝ կանխելու ցանկացած պատուհան, որի դեպքում մրցակից խմբակցությունները կարող էին օգտագործել իրավահաջորդությունը քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար։

Իրանի նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը, պարբերականի հետ խոսելով Թեհրանից, նկարագրել է մեկ գիշերվա ընթացքում քաղաքի վրայով թռչող ինը ինքնաթիռների, սրճարանում իր ընկերների մահվան և շենքերի ավերածությունների մասին, որոնք, նրա խոսքով, զգալիորեն ավելի ծանր էին, քան անցյալ տարվա 12-օրյա պատերազմում օգտագործված ցանկացած ռումբ։

«Դրանք Spike հրթիռներ չեն։ Դրանք ծանր ռումբեր են։ Մասշտաբներն իսկապես հսկայական են։ Դա իսկապես անհանգստացնում է ինձ»,- ասել է աղբյուրը։

The Telegraph-ն ընդգծում է՝ այն, ինչ Իրանին պակասում է, և կարող է երկար ժամանակ չլինել, հաստատումն է, որ այն մարդը, որի անվան շուրջ այն կրկին համախմբվել է, իր դիրքում է՝ երկիրը ղեկավարելու համար։ Նրա հրամանատարները պատերազմ են մղում նրա անունից։ Նրանք դա անում են առանց նրանից որևէ հրաման ստանալու։ Կհայտնվի՞ նա իր իշխանությունը հաստատելու համար, թե՞ այդ իշխանությունն աննկատ կերպով կանցնի արդեն իսկ այն իրականացնող գեներալներին։ Սա այն հարցն է, որի վրա հիմա կախված է Իսլամական Հանրապետության պատմության հաջորդ գլուխը։

Առայժմ Իրանն ունի գերագույն առաջնորդ։ Նրա հրամանատարները պարզապես չգիտեն՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ։ Եվ պատերազմը շարունակվում է՝ անկախ դրանից, եզրափակում է հոդվածագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի