NBA-ում գերազանցել են լեգենդար Ուիլթ Չեմբերլենի տպավորիչ ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

«Օկլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող Շեյ Գիլջես-Ալեքսանդերը 35 միավոր է վաստակել «Բոսթոն Սելթիքսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (104։102) ու գերազանցել լեգենդար Ուիլթ Չեմբերլենի ռեկորդը, հաղորդում է ESPN-ը։

27-ամյա կանադացին պատմության մեջ առաջին բասկետբոլիստն է, որը NBA-ում առնվազն 20 միավոր է վաստակում 127 խաղ անընդմեջ։ Ուիլթ Չեմբերլենն այդ ռեկորդը սահմանել էր 63 տարի առաջ՝ «Ֆիլադելֆիա Ուորիորզի» կազմում 1961-1963թթ․ առնվազն 20 միավոր հավաքելով 126 խաղ անընդմեջ։

Շեյ Գիլջես-Ալեքսանդերը ռեկորդային շարքը սկսել է 2024թ․ նոյեմբերի 1-ին։ Այս ընթացքում կանադացին վաստակել է 4092 միավոր։

Գիլջես-Ալեքսանդերը NBA-ում նորամուտը նշել է 2018 թվականին։ Նա 2019 թվականից է խաղում «Օկլահոմա Սիթի Թանդերում», որի կազմում անցյալ տարի դարձել էր NBA-ի չեմպիոն։