Կալանավայրերը նորոգվել են ոչ թե բյուջեից հատկացված գումարի, այլ դատապարտյալների հաշվին․ Փաշինյանը ՔԿՀ-ներում գործող ավանդույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում է ընդգրկված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում  կառուցման և կապիտալ  վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` Կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 270,858.3 հազ. դրամ հատկացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի վերաբերյալ՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ դատապարտյալ եղած ժամանակ նկատել է, թե ինչպես էին կալանավայրերը նորոգում կալանավորներից հավաքած գումարներով, իսկ դրա համար պետական բյուջեից նախատեսված գումարն այդպես էլ նպատակին չէր ծառայում։

«Կան ավանդույթներ, որոնցից մեկի համաձայն՝ պետական բյուջեից, երբ գումար էր հատկացվում ՔԿՀ-ներում որևէ աշխատանք կատարելու համար, դա կատարվում էր դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, իսկ պետական բյուջեից հատկացումը, թե ինչ էր լինում, մնում էր կռահել։  ՔԿՀ-ում եղած  ժամանակ մի քանի նման երևույթ նկատել եմ»,- ասաց Փաշինյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ ի պատասխան նշեց, որ  10 տարուց ավելի է այս համակարգում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել, միայն ընթացիկ խնդիրներ լուծելու համար են դատապարտյալներից գումար հավաքել, ինչը անօրինական է եղել։

«Այս երևույթը մեր Կառավարության կողմից արգելվել է, և հետևում ենք, որ որևէ շեղում տրված հրահանգից չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։