Թուրքիայում սկսել են ձերբակալել ու ճնշել Ալիևին քննադատողներին՝ Ադրբեջանից Էրդողանի փեսայի հասցեին մեղադրանքներից հետո

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Թուրք հետաքննող լրագրող Լևանտ Գյուլթեքինը հայտնել է, որ Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մեղադրանքներից հետո Թուրքիայում ճնշում է գործադրվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի վերաբերյալ կոշտ հայտարարությունները քննադատող անհատների և թուրքական լրատվամիջոցների նկատմամբ

Լրագրողի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը և որոշ պաշտոնյաներ Թուրքիայում քննադատների դեմ արշավ են վարում։ Նա պնդում է, որ պահանջել են «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլիին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ «X» սոցիալական ցանցում արված քննադատական ​​գրառման համար։

Գյուլթեքինը քննադատել է այս քայլը՝ Ադրբեջանի կառավարությանը մեղադրելով թուրքական հասարակության վրա ազդելու փորձերի մեջ։

«Ինչպես իր երկրում նա բոլորին վերահսկողության տակ է պահում, այնպես էլ չի ուզում, որ այստեղ Ալիևին քննադատեն։ Իր երկրում խոսքի ազատությունը գրեթե տեղ չունի, և հիմա պահանջում է վերացնել այն պատգամավորի անձեռնմխելիությունը, ով այստեղ քննադատել է նրան»,- ասել է լրագրողը։

Սոցցանցերում թուրք օգտատերերը հայտնում են նաև Ալիևին քննադատելու համար ձերբակալությունների մասին։

«Ինձ տարան Ազգային անվտանգության վարչություն Ալիևի դեմ իմ քննադատական ​​​​հայտարարությունների համար։ Ես վեց ժամ կալանքի տակ մնացի։ Ցուցմունք տալուց հետո ինձ ազատ արձակեցին։ Եթե ​​մեկ այլ երկրում նույնիսկ պարզ քննադատությունը կարող է հարցաքննության հիմք հանդիսանալ, պատկերացրեք քաղաքական բռնաճնշումների մասշտաբներն Ադրբեջանում», – գրել է օգտատերից մեկը։

Թուրք պատգամավոր Գերգերլիօղլուն քննադատել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կոչերը։

«Ես սա հստակորեն եմ հայտարարում՝ Ադրբեջանի իշխանություններ, իմացե՛ք ձեր սահմանները։ Դուք չեք կարող խնդրել վերացնել Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի անձեռնմխելիությունը, ով ընտրվել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում ժողովրդի քվեարկությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նույնպես այստեղ շատ խնդրահարույց վիճակում են, և նրանք որոշակի հայտարարություններ են անում իմ դեմ՝ Ադրբեջանի միջոցով Իսրայել գնացող նավթի պատճառով: Այն նավթը, որը դուք ուղարկում եք Իսրայել Թուրքիայի միջոցով, հստակ երևում է: Ես դա ապացուցում եմ այստեղ ներկայացված բոլոր փաստաթղթերով»:

Ադրբեջանի  իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության  անդամ, պատգամավոր Մուսա Գուլիևի Գերգերլիօղլուի մեկնաբանությունները որակել է «չափազանց»։ Կառավարամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հետագայում կայքերից հեռացվել է, Մուսա Գուլիևը պահանջել է զրկել Գերգերլիօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից և ձերբակալել նրան։ Նաև ասել է, որ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

«Թուրքական մեդիա տարածքում ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել։ Եթե դիտարկենք առաջատար մեդիա խմբերից մեկի՝ Turkuvaz-ի օրակարգը, պարզ կդառնա, որ այս խումբը պարբերաբար զրպարտչական արշավ է վարում Ադրբեջանի դեմ։ Զարմանալի է, որ խմբի ղեկավար Բերաթ Ալբայրաքը նախագահ Էրդողանի ընտանիքի մտերիմ անդամ է։ Այս անձը ժամանակին Թուրքիայի նախագահի կողմից ազատվել է բոլոր պաշտոններից՝ լուրջ թերությունների պատճառով։ Սակայն նույնիսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում նա հակաադրբեջանական խմբերի առաջնագծում էր։ Այսօր նա նույն նպատակներով օգտագործում է իր հզոր ազդեցությունը թուրքական հասարակական կարծիքի վրա։ Զարմանալի չէ, որ Turkuvaz խումբն այսօր Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ տարվող արշավի առաջնագծում է»,- հայտարարել է Գուլիևը։

Նշենք, որ Թուրքիայում քննադատություններ են սկսվել Ալիևի կողմից Իրանի նկատմամբ հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի