Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը

Լուրեր

30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
Բոլորը

Bloomberg-ը հաղորդում է, որ մարտի 12-ի առավոտյան Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը։ Վառելիքի գինը բարձրացել էր մինչև 101,59 դոլարի մեկ բարելի համար, գրում է Meduza-ն։

«Միակ բանը, որը կարող է իսկապես իջեցնել նավթի գները, Հորմուզի նեղուցի վերաբացումն է»,- գործակալությանն ասել է «Sanford C. Bernstein & Co» ընկերության հետազոտությունների տնօրեն Նիլ Բևերիջը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից իր ռազմավարական պաշարներն ազատ արձակելու որոշման մեջ նշված նավթի ծավալները «ոչինչ են՝ համեմատած օրական 20 միլիոն բարելի հետ», որն աշխարհը կորցնում է նեղուցի փակման պատճառով։

Մարտի 11-ին Միջազգային էներգետիկ գործակալության (որի կազմում են ԱՄՆ-ն, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլք) անդամ երկրները համաձայնեցին ազատել իրենց ազգային նավթային պաշարների ամենամեծ ծավալը՝ 400 միլիոն բարել, որը կազմում է իրենց ընդհանուր պաշարների մեկ երրորդը: Գործակալությունը փորձում է մեղմել նավթի շուկայի վրա Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի և Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետևանքով առաջացած ցնցումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կբացի իր ռազմավարական նավթի պաշարները և շուկա կթողնի 172 միլիոն բարել նավթ։ Նրա կարծիքով՝ դա կնվազեցնի նավթի գները։

Մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը հասել էր մեկ բարելի համար 119,50 դոլարի՝ ամենաբարձր գինը 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի