Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունը։ Նշվում է, որ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք,  քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է:

Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել:

Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։