ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն ու «Բուդյո-Գլիմտը» ևս խնդիրներ չեն ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 1/8 եզրափակիչի ևս չորս առաջին հանդիպումներ։
Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն (տեսանյութ)։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն Փարիզում 5:2 հաշվով ուժեղ է գտնվել Լոնդոնի «Չելսիից» (տեսանյութ), Լոնդոնի «Արսենալը» 1։1 հաշվով է ավարտել Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա հանդիպումը (տեսանյութ), իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ է ուղարկել պորտուգալական «Սպորտինգի» դարպասը (տեսանյութ)։ «Բուդյո-Գլիմտը» Չեմպիոնների լիգայում տարել է 5-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս զույգերի պատասխան հնադիպումները կկայանան մարտի 17-ին։