Քվորում չկա, Ազգային ժողովը չի կարողանում շարունակել աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.11.2018 | 10:29Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, սակայն խորհրդարանը առավոտյան չկարողացավ սկսել աշխատանքը, քանի որ քվորում չապահովվեց:
Գրանցվել էր 52 պատգամավոր, իսկ քվորումի համար անհրաժեշտ էր 53 ձայն:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց պատգամավորներին՝ խորհուրդ տալով չտապալել Ազգային ժողովի աշխատանքը և ներկայանալ դահլիճ՝ քվորում ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։