«Փող տուր, խախտի․․․»․ Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի ապակուն փակցված պաստառը մնում է

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախի» հետնապակու վրայից անգամ տուգանվելուց հետո չի հեռացվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» մեծադիր գրությունը։ Factor TV-ն թանկարժեք մեքենան դարձյալ արձանագրել է Սարյան փողոցում կայանված։

Factor TV-ն նաև փետրվարի 17-ին էր տեսանկարահանել Կարապետյանի «Մայբախը» նույն գրությամբ։ Ընդ որում` նախորդ անգամ ավտոմեքենան կայանված էր ոչ թույլատրելի վայրում։ Այսօր, թեև նախատեսված վայրում էր կայանել, բայց գրությունը դեռ պահպանվում է։

Նախորդ անգամ ՆԳՆ խոսնակը Factor TV-ին հայտնել էր, որ ոստիկանությունը երկու արձանագրություն է կազմել տվյալ փոխադրամիջոցի հետ կապված, որոնք ներառում են երկու տուգանք՝ 5 և 20 հազար դրամի, ինչպես նաև հանվել է 0,5 միավոր։ 20 հազար դրամի տուգանքը նախատեսված էր հենց այդ գրության համար։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մի առիթով անդրադառնալով քաղաքացիների կողմից խախտումներին, նշել էր, որ պարբերաբար խախտում անող քաղաքացիների համար խստացումներ կլինեն։ «Քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը տուր՝ քշի, էլի փող տուր, էլի՝ խախտի, էլի փող տուր, էլի՝ խախտի, էլի փող տուր, էլի՝ խախտի, խախտի, փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր, խախտի՝ փող տուր, փող տուր՝ խախտի, խախտի՝ փող տուր: Մենք ասացինք, այդպես չէ, ժողովուրդ ջան, կա բալային համակարգ ու խախտելու որոշակի չափաբաժին ունեք: Դրանից ավելի, եթե խախտեցիք, ուրեմն պետք է զրկվեք վարորդական իրավունքից, հետո կգնաք նորից կվերահաստատեք վարորդի ձեր կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա ձեզ մեքենա վարել, որովհետև ձեր մեքենա վարելը ոչ միայն ձեր, այլև ուրիշների անվտանգության հարցն է»,- ասել էր նա։

Ստացվում է՝ Սարգիս Կարապետյանի վարորդը խախտում է, վճարում, բայց խախտումը չի վերացնում։

Նարեկ Կիրակոսյան