Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալը

Լուրեր

27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Բոլորը

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երեկ երրորդ մեղադրյալն է ձերբակալվել։ Նա մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ։ Այս անձը Լոռու մարզում  2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործով առանցքային վկան է՝ Անահիտ․ Մ․-ն։  Ըստ գործի նյութերի՝ հենց նա է կատարել  ձայնագրությունը, որն օրեր առաջ փաստաբան Հակոբյանին ձերբակալելուց հետո հրապարակեց Հակակոռուպցիոն կոմիտեն։

 

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վկա Անահիտ Մ․-ն  գումարի դիմաց այս ձայնագրությունը փոխանցել է սպանված Սամվել Մաթևոսյանի հորը, որն էլ այն ներկայացրել է դատարան՝ սպանության գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Factor TV-ն գրել է այն մասին, որ ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ գործի՝ Հակոբյանը  Լոռու մարզում 2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալի պաշտպանն է եղել, և փորձել է վկայի վրա անօրինական ազդեցություն գործադրել, որպեսզի դատարանում հրաժարվի նախաքննության ընթացքում տված ցուցմունքից։ Նույն գործով անցնում է նաև սպանության գործով մեղադրյալի եղբայրը։ Հենց նրան է վերագրվում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության այն հատվածը, որում տղամարդը կնոջը ենթադրյալ սպառնալիքներ է տալիս։

Մարտի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանին և մեղադրյալի եղբայր Վահե Ղազախեցյանին։ Դատարան է ներկայացվել Վահե Ղազախեցյանին կալանավորելու, իսկ փասաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել նաև երրորդ մեղադրյալ Անահիտ Մ․-ին ձերբակալելու՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով նրան  դատարան ներկայացնելու համար, սակայն Անահիտ Մ․-ին հայտնաբերել չի հաջողվել, և նա երեկ  ներկայացել  է իրավապահներին։

Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալված փաստաբան Ռուբեն Հակոբյանը ներգրավված է քաղաքական հնչեղություն ունեցող գործերում։ Նա նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։

Մեզ հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Լիանա Գասպարյանը հայտնեց, որ փաստաբանական թիմը դեռևս նոր է ստացել տնային կալանքի որոշումը, և պատրաստվում է այն բողոքարկել վերաքննիչ դատարան։ Լիանա Գասպարյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրությունը սպանության գործի շրջանակներում քննության առարկա է դարձել, և Վերաքննիչ քրեական դատարանն այն տարիներ առաջ՝ 2022 կամ 2023 թվականին անթույլատրելի ապացույց է ճանաչել։

«Այսինքն՝ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, համաձայն որի՝ այդ ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ հայտնի չէ դրա ձեռքբերման աղբյուրը»,- ասաց Լիանա Գասպարյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում։  Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ լսվող ձայնն առերևույթ նման է փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձայնին, Լիանա Գասպարյանը պատասխանեց, որ այսօր  արհեստական բանականության միջոցով հնարավոր է ստանալ ցանկաված ձայն, այդ իսկ պատճառով անձի ձայնը նույնականացնելու համար իրավաբանական միջամտություն է անհրաժեշտ։ Խոսքը, ըստ էության, փորձաքննություն նշանակելու մասին է՝ պարզելու համար, թե արդյոք ձայնագրության մեջ փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձայնն է, մինդեռ, ըստ Լիանա Գասպարյանի, գործի շրջանակներում այդպիսի փորձաքննություն չի նշանակվել։

 

Արաքս Մամուլյան