11 միլիոնով սարք ենք ձեռք բերել, որ ծառերի վիճակը ստուգենք․ Արմեն Բեգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է օգտագործվում 11 միլիոն դրամ արժողությամբ ռեզիստոգրաֆ սարքը, որը նախատեսված է ծառերի բնի վիճակը ստուգելու համար։

Factor TV-ի հարցին՝ արդյոք այդ սարքով ստուգվում են բոլոր ծառերը, Բեգոյանը պատասխանեց, որ այն կիրառվում է միայն այն դեպքերում, երբ ծառի ներսի վիճակը արտաքինից պարզ չէ։

«Այն ծառերը, որոնց դեպքում ակնհայտ է, որ բունը դատարկ է կամ վնասված, չենք ստուգում։ Սարքը կիրառվում է այն ծառերի վրա, որտեղ աչքով տեսանելի չէ, թե ներսում ինչ է կատարվում»,- ասաց Բեգոյանը։

ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ սարքի օգտագործումը սահմանափակ է նաև տեխնիկական պատճառներով, քանի որ այն աշխատում է հատուկ ձողերով, որոնք ունեն սահմանափակ օգտագործման ռեսուրս։

«Այդ ձողերը ունեն օգտագործման սահմանափակում՝ մոտ 100 ծակման հնարավորություն։ Եթե ընթացքում չկոտրվեն, կարող են օգտագործվել այդքան անգամ։ Դրանք բավականին թանկ են, դրա համար անիմաստ չենք օգտագործում սարքը այն դեպքերում, երբ ծառի վիճակը ակնհայտ է»,- նշեց նա։

Բեգոյանը տեղեկացրեց նաև, որ Ամիրյան փողոցում ստուգվել է 24 ծառ, իսկ Պարոնյան փողոցում՝ մոտ 14 ծառ։

Մանրամասները՝ տեսանյութում։