Թեղին էժանագին ու Երևանին չդիմացող ծառատեսակ է․ հաջորդ անգամ չլսեմ ծառահատում բառը․ Արմեն Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտարարեց, որ քաղաքային պայմաններում թեղի տեսակի ծառերի կենսունակության տևողությունը մոտ 40-50 տարի է, մինչդեռ երևանյան ծառերն արդեն 70-80 տարեկան են։ Բեգոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել Պարոնյան փողոցում, որտեղ իրականացվում էին, իր խոսքով, ծառերի փոխարինման աշխատանքներ։ Քաղաքապետարանի պաշտոնյան ծառերի վիճակը համեմատեց մարդու կյանքի տևողության հետ՝ նշելով, որ ինչպես մարդը չի կարող հավերժ ապրել, այնպես էլ ծառերն ունեն իրենց բնական կյանքի ավարտը։

«Թեղիները համարվում են համեմատաբար էժանագին և կարճ կյանքի տևողություն ունեցող ծառատեսակ։ Բացի այդ, պարզվել է, որ դրանք լավ չեն դիմանում Երևանի պայմաններին և ունեն բազմաթիվ հիվանդություններ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ծերացած թեղիների դեպքում իրականացվում է խորքային էտ, որպեսզի ծառը կարողանա ժամանակավորապես նոր սաղարթ ձևավորել՝ մինչև այն ամբողջությամբ փոխարինվի նոր ծառատեսակով։

Արմեն Բեգոյանի պնդմամբ՝ ծառերի մի մասը վնասված է նեմատոդային որդերով, որոնք քայքայում են արմատների և սաղարթի միջև կապը, ինչի հետևանքով ծառերը կորցնում են սաղարթը։ Նա ասաց, որ արտաքինից հաստաբուն թվացող թեղիների մեծ մասը իրականում ունի շատ փոքր սաղարթ, ինչը չի կարող բավարարել քաղաքի կանաչապատման պահանջները։

«Այս հաստաբուն ծառերի պարագայում մենք ունենք ծաղկամանի մեծության ինչ-որ սաղարթ։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ»,- նշեց քաղաքապետարանի պաշտոնյան։

Մանարամասները՝ տեսանյութում։