Հրաչյա Հարությունյանի ազգականները նրան տեսակցելու թույլտվություն դեռ չեն ստացել

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 6 տարի 9 ամսվա  ազատազրկման դատապարտված հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան, սակայն հարազատները նրան տեսակցելու հնարավորություն դեռևս չեն ստացել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը։
Նշենք, որ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պատժի կրման վայրը կորոշվի առաջիկայում: 

Վիկտոր Մարտիրոսյանն ասաց՝ հույս ունեն, որ առաջիկա օրերի ընթացքում Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հնարավորություն կստանան:

«Դեռ չենք տեսել, ո՞վ է թողել, որ տեսնենք, պետք  է թույլ տան»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:

Այսօր նա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար: 

Շողիկ Գալստյան