Պատերազմը դադարեցնելու պայմանները որոշում է Իրանը, ոչ թե Միացյալ Նահանգները. ԻՀՊԿ

Լուրեր

10.03.2026 | 18:21
ՀՀ-ն փոքր մոդուլային ռեակտորներն է ընտրել // Իրանին այսօր ամենաուժեղ հարվածը կհասցվի՝ ըստ Պենտագոնի․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 18:10
Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ
10.03.2026 | 18:01
ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը
10.03.2026 | 17:57
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ «ամենաուժեղ» հարձակման մասին
10.03.2026 | 17:50
Մբապեն ու Բելինգեմը չեն մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին
10.03.2026 | 17:39
Նիդերլանդները զգուշացնում է` ՌԴ-ի կողմից աջակցվող հաքերները կոտրել են պաշտոնյաների և լրագրողների Signal-ի ու WhatsApp-ի օգտահաշիվները
10.03.2026 | 17:30
Կկրճատվի պատժախցում մնալու ժամկետը․ դատապարտյալները մերձավոր ազգականների հետ չեն շփվի բացառիկ դեպքերում
10.03.2026 | 17:21
Դեսպան Մկրտչյանը Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել
10.03.2026 | 17:11
Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ
10.03.2026 | 17:03
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Իրանի ԱԳ նախարարին
10.03.2026 | 16:52
Իրանը հայտարարել է` հրթիռային հարձակումները շարունակվելու են, ԱՄՆ-ի հետ բանակցություններն «օրակարգում չեն»
10.03.2026 | 16:44
Հորդանանում Գերմանիայի ռազմաբազան իրանական հրթիռների հարձակման է ենթարկվել
10.03.2026 | 16:42
Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը սկսել է պայքարը
10.03.2026 | 16:35
Խորհրդականները Թրամփին կոչ են անում արագ ավարտել Իրանի հետ պատերազմը. WSJ
10.03.2026 | 16:27
Հայ մարզիկներն 9 մեդալ են նվաճել պարա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կտրուկ է արձագանքել է պատերազմի մոտալուտ ավարտի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ենք որոշում, թե երբ կավարտվի պատերազմը: Մարտի դաշտում պայմանները և պատերազմի ավարտը Իսլամական Հանրապետության ձեռքում են»,- ասվում է Tasnim-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել սպասվածից շատ ավելի արագ։

«Կարծում եմ՝ պատերազմը գրեթե ավարտված է: Նրանք չունեն նավատորմ, կապի համակարգեր, օդային ուժեր։ Պատերազմը ժամանակացույցից զգալիորեն շուտ է ավարտվում»,- հեռախոսային հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերել CBS News-ը։

Փետրվարի վերջին Թրամփը խոսել էր չորսից հինգ շաբաթվա պատերազմի մասին, իսկ անցած շաբաթվա վերջին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չորսից վեց շաբաթ ժամկետից էր խոսել։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի հրթիռային հարձակումները «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: PBS News-ի եթերում նա ասել է, որ հարձակումներն իր երկրի վրա շարունակվում են, սակայն Իրանը «պատրաստ է դրանց»:

«Մենք լիովին պատրաստ ենք հարձակվել նրանց վրա մեր հրթիռներով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ընդգծել է Արաղչին։

Իրանցի պաշտոնյան բացառել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը վերջերս ստացել է «ամերիկացիների հետ բանակցությունների շատ դառը փորձ», ուստի ինքը չի սպասում, որ «ամերիկացիների հետ բանակցությունները կլինեն մեր օրակարգում»։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի վերջին սկսեցին ավիահարվածներ հասցնել Իրանին։ Այս ընթացքում սպանվել են գերագույն հոգևոր  առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ անդամներ: Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, Պարսից ծոցի մի շարք երկրների և տարածաշրջանում ամերիկյան թիրախներին: Պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ ԱՄՆ-ը և Իրանն անուղղակի բանակցություններ էին վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն բեկում չի գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի