Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ

Լուրեր

30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS News-ի հետ հեռախոսազրույցում։

Նա նաև հավելել է, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը «դեռ բավականաչափ չեն հաղթել»։

Ավելի ուշ, Ֆլորիդայում մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը բացասական է պատասխանել Իրանում պատերազմն այսս շաբաթ ավարտվելու մասին լրագրողի հարցին։ Նա միայն ասել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»՝ կոնկրետ ամսաթիվ չնշելով։ Նա հավելել է, որ պատերազմի ամենամեծ վտանգն անցել է երեք օր առաջ։

CBS-ին տված հարցազրույցում Թրամփը շեշտել է, որ Իրանի հրթիռները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ անօդաչու թռչող սարքերը և դրանց արտադրության օբյեկտները շարքից դուրս են եկել. «Եթե նայեք իրավիճակին, նրանց ոչինչ չի մնացել։ Ռազմական տեսանկյունից՝ ոչինչ չի մնացել»։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Հորմուզի նեղուցը, որը կարևորագույն նավագնացության ուղի է, որի նկատմամբ Թեհրանը լիակատար վերահսկողություն էր ստանձնել մի քանի օր առաջ, այժմ բաց է, և նավագնացությունը թույլատրվում է։ Այնուամենայնիվ, Թրամփը հավելել է, որ ինքը քննարկում է նեղուցի «վերահսկողությունը ստանձնելու» հնարավորությունը։

Մինչ այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահանջել է, որ արաբական և եվրոպական երկրները, որոնք ձգտում են Թեհրանից իրավունք ստանալ ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով, վտարեն Իսրայելի և ԱՄՆ դեսպաններին։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է» Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակելու կապակցությամբ, որին նա անվանել է «հին խնդիրների լրացուցիչ մաս»։ ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Իրանի նոր առաջնորդը պետք է ստանա Վաշինգտոնի հավանությունը, հակառակ դեպքում «նա երկար չի դիմանա»։

Իրանում պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց, որը ԱՄՆ-ն և Իսրայելը մղում են փետրվարի 28-ից, Դոնալդ Թրամփը կարծիք էր  հայտնել, որ գործողությունը կտևի չորսից հինգ շաբաթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի