ՀՀԿ-ն տեսնում է էյֆորիայի վերջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ժողովրդի ոգևորությունը մեկ քաղաքական ուժի հանդեպ կդժվարացնի ընտրապայքարը, բայց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չի ասի, թե արդյունքները կանխորոշված են: Պատգամավորն առաջարկում է առաջ չընկնել․ «Եղանակի կանխատեսումներ չանենք, բնականաբար, ես արդեն նշեցի, որ կա ոգևորություն։ Բայց եթե լայն առումով նայենք, պետք է արժանապատիվ պայքար տանենք»։

Սակայն նույնիսկ Հանրապետականն է հավատում, որ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է լինելու հաջորդ խորհրդարանում: «Դրա համար էլ էդ օրին է Հանրապետականը»,- ծիծաղում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Հանրապետական Ալիկ Սարգսյանը զգուշացնում է, որ հանկարծ մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավը չկառուցեն իր կուսակցությանը թիրախ ընտրելով։ «Թող բոլորն իմանան՝ ում ընտրում են որպես թիրախ, իր վարկանիշը բարձրանում է»,-կանխատեսում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը։

Նա չի մասնակցելու ընտրություններին, սակայն վստահ է, որ ժողովուրդը հանգիստ կվերաբերվի քարոզարշավին Հանրապետականի մասնակցությանը։ Եթե գործող պատգամավորն առաջադրվեր, բոլորը կհամոզվեին դրանում․ «Առաջին հինգ րոպեն կարող ա մեր խոսակցությունը կասկածելի լիներ, նայեին դեմքիս։ Հինգ րոպե հետո կհարմարվեին, կհասկանային ինչի համար եմ եկել, կողքս կկանգնեին, կզրուցեինք»։

Պատգամավորը վստահեցնում է, որ իր կուսակցությունը ընտրությունների չի գնալու այն դեմքերով, որոնք խայտառակեցին կուսակցության անունը։ «Էսօր էն մարդիկ են ներկայացվելու, որոնք էն ամեն անցուդարձի մեջ, որի պատճառով ՀՀԿ-ն հայտնվեց լուսանցքից այն կողմ, էս ներկայացված մարդիկ որևիցե առնչություն չունեն»,- տեղեկացնում է պարոն Սարգսյանը։

«Ելք»-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի հավատում Հանրապետականի արցունքներին: «Յուրաքանչյուր քաղաքացի, որը քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին։ Իսկ Սերժ Սարգսյանի շանսերը գնահատում եմ զրո»,- արձանագրում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Նա ենթադրում է, որ այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը կրկնի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և իշխանությունից վերջնականապես դուրս կմղի Հանրապետականին։ «Սա հեղափոխության վերջին ակորդն է լինելու, որովհետև հեղափոխությունը չի ավարտվել, իշխանափոխությունը չի ավարտվել, և մենք չենք կարող ասել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանության է»,- ասում է «Ելք»-ական պատգամավորը։

Վահրամ Բաղդասարյանը սպասում է, որ առաջիկա քարոզարշավն իր բնույթով կլինի հակահանրապետական․ «Մենք պատրաստ ենք նաև դրան»։

Պատգամավորը զարմանում, բայց ուրախանում է, որ հանրապետականի ընդդիմություն դառնալը անհանգստացնում է այսօրվա իշխանություններին։ Ինքը գիտի, որ մի փոքր էլ ուշանային ընտրությունները, հեղափոխական էյֆորիան անցած կլիներ։

«Ինձ թվում է, որ ընտրությունների կազմակերպման այս շտապողականությունը հենց  դրանում էր կայանում, որ որոշ քաղաքական ուժեր օգտվեն այս էյֆորիայից և ՀՀԿ-ին դուրս մղեին ընտրապայքարից, բայց արդեն հանրությունը գիտակցում է և հասկանում է, որ տարբեր գաղափարախոսություններ և հակակշիռներ պետք են ԱԺ-ում և միանձնյա միապետական ԱԺ ունենալը վտանգավոր է երկրի համար»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հիմա Հանրապետականը գիտի, թե ինչու է մտադիր գնալ խորհրդարան՝ որպեսզի «Քաղաքացիական պայմանագրին» թույլ չտա կրկնել իրենց սխալները։