«ՀՀԿ-ն փորձում է լեգիտիմ ընդդիմության մանդատ ստանալ՝ իր քրեաօլիգարխիկ անցյալը խիմչիստկայի ենթարկելու համար». Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:28
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան
24.04.2026 | 09:17
Չի կարելի թույլ տալ,որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների համար մեկը մյուսի դեպ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ ՀՀԿ-ն դեռ մայիսին էր որոշում կայացրել մասնակցել ընտրություններին, քանի որ խնդիր է դրել մաքրել իր անցյալը:

«ՀՀԿ-ն, անշուշտ, ունի որոշակի գործողությունների պլան: Իրենք Հայաստանում կատարված գործողությունները դիտարկում են որպես իշխանության ռակիրովկա և այդպես են ներկայացնում միջազգային հարթակներում»,- ասաց Ղուկասյանը՝ բացահայտելով, որ ըստ ՀՀԿ-ի պլանի՝ կարևոր է դառնալ լեգիտիմ ընդդիմություն։

«ՀՀԿ-ն խնդիր ունի մեր պատմությունից հեռացնել իր կառավարման ժամանակաշրջանը՝ իբրև քրեական օլիգարխիայի ժամանակաշրջան։ Եվ իրենք ամեն ինչ անում են, որ խիմչիստկայի ենթարկեն անցյալը։ Իրենց համար սկզբունքային է, որ Մուկուչյանը մնա այն պաշտոնում, որում կա, քանի որ դրանով մաքրվում է հանցավոր ընտրական համակարգը, որն անցյալում կար»,- նշեց քաղաքագետը։

Նա նկատեց, որ շատ այլ ոլորտներում պաշտոնավարում են մարդիկ, որոնք եղել են «քրեական ռեժիմի սպասավորները»։

«Դա ևս հետապնդում է այն տրամաբանությունը, որ պետք է հնարավորինս մաքրել և վերացնել մեղադրանքները, որ իրենք եղել են քրեաօլիգարխիկ ռեժիմ»,- նշեց նա։

Քաղաքագետը դժվարացավ նշել՝ ՀՀԿ-ն կհայտնվի՞ խորհրդարանում, թե՞ ոչ, քանի որ գործող Ընտրական օրենսգիրքը շանս է տալիս ՀՀԿ-ին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելով՝ հույսեր փայփայել, որ կհաջողեն:

Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. քաղաքագետն ասաց, որ իրենց հարցումների համաձայն՝ հանրության մեծ մասը ՔՊ-ից սպասում է սեփականության վերաբաշխում։

«Ընտրությունների արդյունքում ձևավորվելու է ուժեղ իշխանություն, որը խոշոր սեփականատերերից, քրեական օլիգարխիայից բռնագանձելու է ապօրինի հարստությունը և դրա հաշվին բարելավելու է մեր ժողովրդի սոցիալական վիճակը։ Սա գլխավոր սպասումն է մեր քաղաքացիների»,- ասաց նա։ Եվ քաղաքացիներին, ըստ Անդրիաս Ղուկասյանի, անգամ չի հետաքրքրում, որ վարչապետն ասել է, որ սեփականության վերաբաշխում չի լինելու։ Նա կարծում է, որ հասարակությունը ընտրություններից հետո դա պարտադրելու է ՔՊ-ին։ Եվ դա է նաև պատճառը, որ հանրության համար էական նշանակություն չունի՝ ովքեր են ՔՊ ցուցակում։

Մանրամասները՝ Անդրիաս Ղուկասյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան