Հովիկ Աբրահամյանի եղբայրը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, նրա կինը՝ Ռուզաննա Հովսեփյանը, որդին Հովհաննես Աբրահամյանը և նրանց փոխկապակցված անձինք այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրենց պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշվում է «Ազդարար» կայքում տարածված ծանուցման մեջ։

Հիշեցնենք՝ իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսին, Աբրահամյանի եղբորը մեղադրանք էր առաջադրվել։ Մասնավորապես, Քննչական կոմիտեն օգոստոսի 10-ին որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ, անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին , 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 06-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

2022 թվականի հունվարին Հենրիկ Աբրահամյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, ու Աբրահամյանն ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատժից: 

 

Ռոզա Վարդանյան