Ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է 1 ժամ, բայց միայն «Իմ քայլը» դաշինքն է ներկայացել
Քաղաքականություն
14.11.2018 | 17:00Չնայած ԱԺ ընտրությունների առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետին մնացել է մեկ ժամ, սակայն մինչ այս պահը փաստաթղթերը ներկայացրել է միայն մեկ ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարբեր ուժերում ցուցակների կազմման հետ կապված կրքերը բավականին թեժ են, այն աստիճան, որ անգամ վերջնաժամկետից մեկ ժամ առաջ ցուցակները դեռ պատրաստ չեն։