Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալներով

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:

Մեդալներն այսօր հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ֆուտբոլիստներին, մաղթել նրանց առողջություն, երկար տարիների կյանք և ընդգծել, որ ֆուտբոլասերների մի քանի սերունդ պարծեցել և հպարտացել է «Արարատ-73»-ի ձեռքբերումներով: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես կլինեն թիմեր, որոնք կկարողանան պատվով կրել ձեզանից ստացած ժառանգությունը»,- ասել է Գ. Ղազարյանը:

Հանդիպումն անցել է բարի ու անկաշկանդ մթնոլորտում: Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ են պատմել իրենց մարզական կայնքից: Նրանք շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

Նշենք, որ նախարարի համապատասխան հրամաններով մեդալները «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներին շնորհվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, մարզական փայլուն նվաճումների և Սերգեյ Բոնդարենկոյի ծննդյան 70 ու Սարգիս Հովիվյանի ծննդյան 80-ամյակների կապակցությամբ: