Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանում բոլոր ղեկավար կառույցների լիակատար տապալում: NBC News-ին տված հեռախոսազրույցում նա նաև ասել է, որ ունի մի քանի թեկնածուներ «լավ առաջնորդի» դերի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ուզում ենք գալ և ամեն ինչ մաքրել։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը 10 տարի վերակառուցի երկիրը: Մենք ուզում ենք, որ նրանք լավ ղեկավարություն ունենան: Մենք ունենք մի քանի մարդ, ովքեր, կարծում եմ, լավ աշխատանք կկատարեն»,- ասել է Թրամփը։

Նա հրաժարվել է կոնկրետ անուններ հնչեցնել, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է ձեռնարկում ցուցակում ընդգրկվածների գոյատևումն ապահովելու համար։

«Այո, մենք նրանց հետևում ենք»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

Հարցազրույցում Դոնալդ Թրամփը նաև հստակեցրել է, որ ներկայում Իրան ներխուժելու մասին խոսք չկա։

«Դա ժամանակի վատնում է։ Նրանք կորցրել են իրենց նավատորմը։ Նրանք կորցրել են ամեն ինչ, ինչ կարող էին կորցնել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների տեմպն ու ինտենսիվությունը կշարունակվեն։

Հինգշաբթի Սպիտակ տանը «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ էլ Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն կորցրել է իր ամբողջ նավատորմը, ավիացիան և հրթիռային զինանոցի մեծ մասը։

«Նրանց նավատորմն այլևս չկա։ 24 նավ՝ երեք օրում։ Շատ նավեր են։ Նրանց զենիթային զենքերը վերացել են։ Նրանց ռազմաօդային ուժերը վերացել են։ Նրանց բոլոր ինքնաթիռները վերացել են։ Նրանց կապի միջոցները վերացել են։ Հրթիռներ չկան։ Արձակման համակարգերը վերացել են։ Համապատասխանաբար, մոտ 60% և 64%»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի