Մեր ցուցակը համարում ենք հեղափոխական՝ իր ողջ տրամաբանության մեջ. Վահան Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց նախընտրական ցուցակը: Լրագրողների հետ զրույցում ՔՊ կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանն ասաց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն «Առաքելություն» կուսակցության հետ լայն հասարակական ընդգրկվածությամբ ցուցակ է ներկայացրել:

«Որպես հեղափոխական թիմ՝ կմասնակցենք ընտրություններին կրկին «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեր համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ»,- ասաց Վահան Կոստանյանը։

Նա նշեց նաև, որ ցուցակում ընդգրկված է իրենց ամբողջ քաղաքական թիմը, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության և Ազգային ժողովի անդամները:

«Այս ցուցակը համարում ենք հեղափոխական՝ իր ողջ տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ ապրիլից մայիսի ընթացքում, հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որ նոր Հայաստանում եկել է բարիկադները քանդելու ժամանակը, դրանով պայմանավորված է նաև մի շարք քաղաքական գործիչների ներգրավվածությունն այս ցուցակում, ինչպես, օրինակ, Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի»,- ընդգծեց Վահան Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: