Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
Քաղաքականություն
05.03.2026 | 18:44
Հայաստանի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակին․ Արարատ Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: