Նախիջևանում իրանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Նախիջևանում վիրավորների թիվը հասել է 4-ի. վիրավորվել է մեկ կին և երեք տղամարդ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ նշվում է, որ հարձակման ժամանակ վիրավորվել են Ջաֆարով Ասադը (1998թ.), Զուլֆուգարով Զուլֆուգարը (1996թ.), Ասկերով Մեհդին (1996թ.) և Ռեյխանա Վելիևան (1986թ.):

Բժիշկների խոսքով՝ վիրավորների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը ենթարկվել են բժշկական զննման, ադրբեջանական Report-ի հայտնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հիվանդանոցի շտապ բժշկական օգնության բաժանմունքի վարիչ Սահիբ Աբուզարովը։

«Նրանցից երկուսի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, իսկ մյուս երկուսի մոտ՝ մեջքի բութ վնասվածք։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայումս բուժվում է համապատասխան բաժանմունքներում, և նրանց բուժումը շարունակվում է»,- ասել է նա։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նախիջևանին իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի