Նախիջևանին իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու մարդ է վիրավորվել. Բաքուն Իրանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 5-ին կեսօրին մոտ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկ անօդաչու՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում տարածաշրջանում լարվածության սրմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ: Բաքվում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Իրանական կողմին համապատասխան բողոքի նոտա կհանձնվի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի