Եղիշե Մելիքյանը ներկա է եղել ԲԿՄԱ – «Կրասնոդար» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լուրեր
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել ԲԿՄԱ – «Կրասնոդար» Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը:
Մոսկվայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում փոխարինման է մտել 43-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի նորեկ, ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը հայտավորված է եղել խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Այդ խաղում ԲԿՄԱ-ն հաղթել է 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Կրասնոդարում։